Դանիայի ֆիասկոն. Հյուլմանի թիմը պարտվեց Ավստրալիային` լքելով ԱԱ-ի հետագա պայքարը🎥

Դանիայի ֆիասկոն. Հյուլմանի թիմը պարտվեց Ավստրալիային` լքելով ԱԱ-ի հետագա պայքարը🎥

30/11/2022 - 20:56

ԱԱ-2022-ի D խմբի 3-րդ տուրում Դանիայի հավաքականը մրցեց Ավստրալիայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «ագեվազները» հաղթեցին 1:0 հաշվով։

Գրեհեմ Առնոլդի թիմին հաղթանակ պարգևեց Մեթյու Լեկիի 60-րդ րոպեին խփած միակ գոլը։

Այս խմբուն կայացել է ևս մեկ հանդիպուն.

Թունիս 1:0 Ֆրանսիա

3-րդ տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա – 6 միավոր
  2. Ավստրալիա – 6 միավոր
  3. Թունիս – 4 միավոր
  4. Դանիա – 1 միավոր

Այսպիսով, Ֆրանսիան ու Ավստրալիան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Թունիսն ու Դանիան լքեցին հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023