Ա՜յ քեզ Կազեմիրո!!!?

Ա՜յ քեզ Կազեմիրո!!!?

19/01/2020 - 13:30

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի կենտորանակն խաղում առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, երկրորդ խաղակեսում թիմերն ուրախացրին խփած գնդակներով։ 57-րդ րոպեին Լուկա Յովիչի ֆանտաստիկ փոխանցումից հետո աչքի ընկավ Կազեմիրոն։ 64-րդ րոպեին հաշիվը հավասարվեց․ աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը, իսկ 69-րդ րոպեին Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո Կազեմիրոն դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, «արքայական» ակումբը տանելով դժվար հաղթանակ՝ 43 միավորով ժամանակավորապես միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Անդալուսական ակումբը 35 միավորով 4-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023