Ֆանտաստիկ թրիլեր Լիվերպուլում! «Ման. Սիթին» 90+7-ին ոչ-ոքի կորզեց «Էվերթոնից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս թրիլերային ոչ-ոքի (3:3) գրանցեց «Էվերթոնի» հետ։
«Քաղաքաբնակները» 43-րդ րոպեին Ժերեմի Դոկուի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի համար։
Մերսիդայդյան գրանդից 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Թիերնո Բարին, որը գրանցեց դուբլ։ Տանտերերից մեկ գոլ էլ խփեց Ջեյք Օ’Բրայենը։
«Սիթին» խաղավերջում Էռլինգ Հոլանդը կրճատեց հաշիվը։ Հանդիպման վերջին անկյունայինի խաղարկումից հետո էլ Դոկուն հեռահար հիասքանչ հարվածով 90+7-րդ րոպեին խփեց հյուրերի երրորդ պատասխան գոլը` նույնպես գրանցելով դուբլ։
Մանկունիական գրանդը 71 միավորով երկրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» առաջնության առաջատար «Արսենալից» հետ է 5 միավորով, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Էվերթոնը» 10-րդն է և ունի 48 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml