Սաուդյան Արաբիայում պատրաստվում են 10 աղմկահարույց տրանսֆեր իրականացնել

Սաուդյան Արաբիայում պատրաստվում են 10 աղմկահարույց տրանսֆեր իրականացնել

14/05/2024 - 12:26

Սաուդյան Արաբիայում պատրաստվում են իրականացնել հերթական խոշոր տրանսֆերային արշավը։

The Telegraph-ը գրում է, որ երկրում մտադիր են 10 աղմկահարույց տրանսֆեր իրականացնել։

Ըստ աղբյուրի` երկրում հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի ու կիսապաշտպան Կևին դե Բրույնեի, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի, վինգեր Մոհամեդ Սալահի, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Կազեմիրոյի ու Բրունու Ֆերնանդեշի ծառայություններով։ Սաուդյան ակումբները մտադիր են ձեռք բերել նաև մի շարք այլ աստղային ֆուտբոլիստների, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։

Կազեմիրոյի տրանսֆերի հարցում Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամն արդեն բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Բրազիլացի ֆուտբոլիստի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը «Ալ Նասրն» է, որտեղ հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում» ու «Մանչեսթեր Յունայթեդում» նրա նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուն։

«Կարմիր սատանաները» դեռ չեն պատրաստվում վաճառել 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց եթե շահավետ առաջարկ ստանան, կդիտարկեն այն։

Ամենայն հավանականությամբ` Կազեմիրոն 2024 թ. ամռանը դառնալու է Սաուդյան Արաբիա տեղափոխված առաջին անվանի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ 2023 թ. ամռանը Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամն ավելի քան 2 մլրդ դոլար էր հատկացրել երկրի չորս ակումբներին` «Ալ Հիլալին», «Ալ Իթիհադին», «Ալ Ահլիին» ու «Ալ Նասրին»` կազմն ուժեղացնելու համար։ Նախորդ տրանսֆերային պատուհանին այդ չորս ակումբներ տեղափոխվեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սադիո Մանեն, Մարցելո Բրոզովիչը, Էմերիկ Լապորտը, Նեյմարը, Ռիյադ Մարեզը, Ռոբերտո Ֆիրմինոն և այլք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023