Նոյերը՝ տասնամյակի լավագույն դարպասապահ, Բուֆոնը երկրորդն է (IFFHS)
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) պարզել է վերջին տասնամյակի (2011-2020 թթ․) լավագույն դարպասապահներին։
Վարկանշային ցուցակի առաջին հորիզանականում «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն է։ Նա իր ետևում է թողել Ջանլուիջի Բուֆոնին («Յուվենտուս», Իտալիա) և Տիբո Կուրտուային («Ռեալ», Բելգիա)։
Տասնամյակի լավագույն դարպասապահների 4-10-րդ հորիզոնականներն ունեն հետևյալ տեսքն ըստ (IFFHS)-ի․
4․ Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա)
5․ Կեյլոր Նավաս («ՊՍԺ», Կոստա-Ռիկա)
6․ Յան Օբլակ («Ատլետիկո», Սլովենիա)
7․ Պետեր Չեխ («Չելսի», Չեխիա)
8․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա)
9․ Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիա)
10․ Իկեր Կասիլիաս («Ռեալ», Իսպանիա)