Մորատայի`  Բարսելոնա հավանական տեղափոխությունը սպասվածից ավելի դժվար իրագործելի է

Մորատայի` Բարսելոնա հավանական տեղափոխությունը սպասվածից ավելի դժվար իրագործելի է

27/01/2022 - 13:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» շարունակում փորձեր ձեռնարկել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային ձեռք բերելու համար, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին»։

Այդուհանդերձ, եղած խոչընդոտներին ավելացել է ևս մեկը։

Բանն այն է, ոը գործարքը սպասվածից ավելի դժվար իրագործելի է, քանի որ «Ատլետիկոն» չի ցանկանում իսպանացի հարձակվողին կրկին վարձակալությամբ տրամադրել որևէ ակուկբին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ճիշտ է` Մորատան նույնպես ցանկանում է համալրել կատակոնական ակումբի շարքերը, սակայն վերջինս եթե էականորեն չկրճատի աշխատավարձի բյուջեն, տրանսֆերն իրականացնելուց հետո չի կարողանալու հայտավորել Մորատային։

Իտալացի ինսայդերը գրում է, որ այժմ Մորատայի գործակալները փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։

Հիշեցնենք, որ դեռ ընթացիկ տրանսֆերային պատուհանի սկզբից «բլաուգրանասը» ակտիվորեն հետաքրքրված է Մորատայի ծառայություններով, սակայն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ իսպանացի հարձակվողը չի հեռանալու ակումբից ու այդ հարցը փակված է, բայց «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի հավանական տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» կրկին քայլեր է ձեռնարկում Ալվարո Մորատային գնելու ուղղությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022