Բարսելոնան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մորատայի նկամամբ

Բարսելոնան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մորատայի նկամամբ

26/01/2022 - 17:01

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին»։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավիի տարանսֆերային գլխավոր նպատակը շարունակում է մնալ կենտրոնական հարձակվող ձեռք բերելը։

Աղբյուրի փոխանցմամբ` Մորատայի նկատմամբ կրկին հետաքրքրություն ցուցաբերելուն խթանել է Անսու Ֆաթիի հերթական վնասվածքը, ինչի հետևանքով երիտասարդ ֆուտբոլիստը բաց կթողնի նվազագույնը 2.5 ամիս։

Նշենք, որ, չնայած «բյանկոներիները» հաստատում են, «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը ոչ մի կերպ չի ազդի Ալվարո Մորատայի ապագայի վրա, սակայն ստեղված իրավիճակից «Բարսելոնան», միանշանակ, փորձելու է օգտվել ու պայմանագիր կնքել իսպանացի ֆուտբոլիստի հետ։

Այդուհանդերձ, «բլաուգրանասի» համար այս գորածքն իրագործելը շատ բարդ կլինի, քանի որ առաջին հերթին ակումբը պետք է թեթևացնի աշխատավարձի բյուջեն, որպեսզի կարողանա տրսնսֆերն իրականացնելուց հետո գրանցել Մորատային, երկրորդ` ակումբը պետք է բավարարի իսպանացի հարձակվողի պահանջները, ով բավական բարձր աշխավարձ է ստանում, և երրորդ` «Բարսելոնան» Մորատայի տրանսֆերն իրականացնելու համար պետք է համաձայնության հասնի միանգամից երկու ակումբների` «Յուվենտուսի» ու «Ատլետիկո Մադրիդի» հետ։

Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տրանսֆերային պատուհանի բացման օրերին կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված էր 29-ամյա հարձակվողի ծառայություններով, սակայն ինչ-ինչ պատճառներով գործարքը չկայացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023