Մեսսիի ու Մբապեի դուբլերը ՊՍԺ-ին խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց Բրյուգեի դեմ խաղում🎥

Մեսսիի ու Մբապեի դուբլերը ՊՍԺ-ին խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց Բրյուգեի դեմ խաղում🎥

07/12/2021 - 23:34

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց բելգիական «Բրուգեի» դեմ։

Փարիզյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ լուրջ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակներ դարձան Կիլիան Մբապեն և Լեո Մեսսին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Մաթս Ռիթսը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Լայպցիգ» 2:1 «Մանչեսթեր Սիթի»

A խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Սիթի» – 12 միավոր
  2. ՊՍԺ – 11 միավոր
  3. «Լայպցիգ» – 7 միավոր
  4. «Բրյուգե» – 4 միավոր

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ու «Պարի Սեն-Ժերմենը» պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի, իսկ «Լայպիցգը»` Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022