Թոմաս Ադորյանը տևական դադարից հետո ասիստ է կատարել 🎥
Թոմաս Ադորյանը տևական դադարից հետո ասիստ է կատարել 🎥
29/07/2026 - 12:38

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է Խունինի «Սարմիենտոյին»։

Տանտերերից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած եզրային կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, որը 59-րդ րոպեին ասիստ է կատարել Տիցիանո Պերոտային։

24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ասիստը կատարել էր ապրիլի 7-ին` «Արգենտինոս Խունիորսի» դեմ խաղում (2:3) օգնելով աչքի ընկնել Մաուրո Մենդեսին։

Ադորյանը 2025թ. հունիսին հրավիրվել է Հայաստանի հավաքական` մասնակցելով Կոսովոյի (2:5) և Չեռնոգորիայի (2:2) թիմերի հետ կայացած ընկերական հանդիպումներին։

«Բանֆիլդը» Կլաուսուրայի B խմբում 3 միավորով 6-րդ տեղում է։ «Սարմիենտոն» մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է և նույն խմբում վերջինն է` 15-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026