Դիբալան վնասվածք է ստացել և արցունքներն աչքերին փոխարինվել🎥

Դիբալան վնասվածք է ստացել և արցունքներն աչքերին փոխարինվել🎥

26/09/2021 - 18:17

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։

Այդ հանդիպումը թուրինյան ակումբի կազմում մեկնարկային րոպեներից սկսեց նաև Պաուլո Դիբալան, սակայն 21-րդ րոպեին արգենտինացի հարձակվողը վնասվածք ստացավ ու փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Դեյան Կուլուսևսկիին։

Դիբալան փոխարինման պահին չի կարողացել զսպել արցունքները` արտասվելով գնալով դեպի պահեստայինների նստարան։

Հավելենք, որ 27-ամյա հարձակվողը նախքան վնասվածք ստանալն ու փոխարինվելը, 10-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ` բացելով խաղի հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor