Դիբալան շատ մոտ է իր հաջորդ հավանական ակումբի հետ պայմանագիր կնքելուն

Դիբալան շատ մոտ է իր հաջորդ հավանական ակումբի հետ պայմանագիր կնքելուն

25/05/2022 - 11:33

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիլոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնության է հասել «ներաձուրիների» հետ։

Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որը կունենա նաև այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։

Հաղորդվում է, որ Դիբալան «Ինտերի» կազմում վաստակելու է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։

Սկիրան Twitter-ի իր միկրոբկոգում գրում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին ընդամենը մեկ քայլ է բաժանում «Ինտերի» հետ վերջնական համաձայնության հասնելուց։

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալայի ու «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ կողմերը ոչ մի կերպ չկարողացան համաձայնության հասնել. 28-ամյա հարձակվողն արդեն հրաժեշտ է տվել թուրինյան ակումբի երկրպագուներին ու ղեկավարությանը։

Հավելենք որ Դիբալան «բյանկոներիների» կազմում հանդես էր գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 293 հանդիպում` դառնալով 115 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022