Գերմանիայի հավաքականի դարպասապահը խիստ հիասթափված է Նագելսմանի որոշումից
«Հոֆենհայմի» դարպասապահ Օլիվեր Բաումանը խիստ դժգոհ է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի որոշումից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
38-ամյա մասնագետը Բաումանին հայտնել է, որ աշխարհի 2026թ. առաջնությունում «Բունդեսմանշաֆթի» հիմնական դարպասապահը լինելու է Մանուել Նոյերը («Բավարիա»), եթե նրա` սրունքի վնասվածքը խորացած չլինի։
Նագելսմանի որոշմամբ 40-ամյա Նոյերը Մունդիալին մասնակցելու համար կվերադառնա հավաքական։
Չնայած 35-ամյա Բաումանը հիասթափված է հիասթափված է Նագելսմանի որոշումից, նա պատրաստ է պահեստային դարպասապահի կարգավիճակում մասնակցել ԱԱ-2026-ին։
«Հոֆենհայմի» ֆուտբոլիստն ազգային թիմում մասնակցել է 11 հանդիպման, 6 անգամ դարպասը պահել «չոր»։
Գերմանացիներն աշխարհի առաջնության E խմբում են ու կմրցեն Էկվադորի, Կոտ դ’Իվուարի և Կյուրասաոյի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Հոֆֆենհայմ, Մանուել Նոյեր, Մունդիալ-2026, Յուլիան Նագելսման, օլիվեր բաուման