Բելգիան փայլուն խաղով ջախջախեց Թունիսին 🎥
Բելգիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` 5:0 հաշվով ջախջախելով Թունիսի թիմին։
Բրյուսելում կայացած խաղում «Կարմիր սատանաներից» մեկական գոլ խփեցին Լեանդրո Տրոսարը, Շառլ Դե Կետելարեն, Կեյվին Դե Բրույնեն, Դոդի Լուկեբաիոն ու Նիկոլաս Ռասկինը։
Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը Մունդիալի G խմբում հունիսի 15-ին կմրցի Եգիպտոսի, հունիսի 21-ին` Իրանի, իսկ հունիսի 27-ին` Նոր Զելանդիայի հավաքականի դեմ։
Թունիսը, որը նույնպես կմասնակցի մրցաշարին, F խմբում հունիսի 15-ին կհանդիպի Շվեդիային, հունիսի 21-ին` Ճապոնիային, իսկ հունիսի 26-ին` Նիդերլանդներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml