Բարսելոնան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չնչին գումար է ունենալու կազմն ուժեղացնելու համար

Բարսելոնան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չնչին գումար է ունենալու կազմն ուժեղացնելու համար

12/11/2021 - 12:32

Ըստ ESPN-ի ունեցած տեղեկությունների` 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» բյուջեն խիստ սահմանափակ է լինելու։

Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի տրանսֆերային բյուջեն լինելու է 10 մլն եվրոյից քիչ։

Ավելի վաղ «բլաուգրանասի» գործադիր տնօրեն Ֆերրան Ռևերտերը հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը կազմն ամրապնդելու համար ունենալու է 20 մլն եվրո, սակայն Պեդրիի ու Անսումանե Ֆաթիի հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հետևանքով կրճատեցին նախատեսված գումարի չափը։

Բացի դրանից, «կապտանռնագույնները» ստիպված էին գումար ծախսել Ռոնալդ Կումանի պաշտոնանկության և Խավիի նշանակման համար։

Ամեն դեպքում, սպասվում է, որ ձմռանը «Բարսելոնան» կազմի համալրում կունենա, քանի որ Խավին ցանկանում է այնպիսի հարձակվող ձեռք բերել, ով կարողանում է հանդես գալ նաև վինգերի դիրքում։

Ներկա պահին կատալոնական ակումբի կազմի հարձակվողներից առողջ են միայն Մեմֆիս Դեպայը, Լյուկ Դե Յոնգն ու Յուսուֆ Դեմիրը։

«Բարսելոնան» ձմռանը տրանսֆերներ իրականցնելիս շեշտը կդնի վարձակալելու տարբերակի վրա, քանի որ ակումբը պատրաստ չէ խոշոր աշխատավարձ վճարել։

Եթե ակումբին հաջողվի վաճառել որևէ ֆուտբոլիստի, ապա դա կնպաստի աշխատավարձի բյուջեի կրճատմանը, ինչն էականորեն կհեշացնի ղեկավարության գործը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022