Բարսելոնայի 15-ամյա ֆուտբոլիստն անհավանական ցուցանիշներ է գրանցել

Բարսելոնայի 15-ամյա ֆուտբոլիստն անհավանական ցուցանիշներ է գրանցել

30/04/2023 - 01:06

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Բետիսին»։

«Բլաուգրանայի» կազմից 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ 15-ամյա վինգեր Լամին Յամալը` նորամուտը նշելով կատալոնական ակումբի գլխավոր թիմում։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Յամալը դարձավ «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի շրջանակում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով «Բետիսի» դեմ հանդիպման օրը 15 տարեկան, 9 ամսական և 16 օրական էր։

Այդուհանդերձ, Յամալը դարձել է Լա լիգայի պատմության միայն 5-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը` զիջելով Լուկա Ռոմերոյին («Մալյորկա», 2020 թ., 15 տարեկան, 7 ամսական և 6 օրական), Սանսոն («Սելտա», 1939 թ., 15 տարեկան, 8 ամսական և 11 օրական), Օսկար Ռամոնին («Սարագոսա», 1984 թ., 15 տարեկան, 9 ամսական և 15 օրական) և Պեդրո Իրաստորցային («Ռեալ Սոսիեդադ», 1934 թ., 15 տարեկան, 9 ամսական և 13 օրական)։

Նշենք նաև, որ Յամալը դարձել է «բլաուգրանայի» կազմում երբևէ հանդես եկած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և զիջում է միայն Արմանդո Մարտինես Սագային, ով 1920 թ. նոյեմբերին «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշել է 14 տարեկան և 200 օրական հասակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023