Բարսելոնան հիանալի խաղով ջախջախեց Բետիսին` պահպանելով Ռեալի նկատմամբ առավելությունը🎥

Բարսելոնան հիանալի խաղով ջախջախեց Բետիսին` պահպանելով Ռեալի նկատմամբ առավելությունը🎥

30/04/2023 - 00:48

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Բետիսի» դեմ։

«Բլաուգրանան» հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անդրեաս Քրիստենսենը, Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինիան, իսկ անդալուսական ակումբի կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 79 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Կապտանռնագույնները» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում են 11 միավորով։

«Բետիսը», 49 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023