«Բավարիան» 10 ֆուտբոլիստով դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց 🎥
«Բավարիան» 10 ֆուտբոլիստով դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց 🎥
28/11/2026 - 23:15

Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Համբուրգի» հետ։

Հանդիպման հերոսներից դարձավ մյունխենյան գրանդի դարպասապահ Յոնաս Ուրբիգը` կատարելով 4 սեյվ։

«Ռեկորդ մայսթերը» 44-րդ րոպեից` Յոզուա Կիմիխի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հանդիպմանը մոտեցել էր կադրային լուրջ խնդիրներով։ Տարբեր վնասվածքների պատճառով բացակայում էին «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը, Մայքլ Օլիսեն, թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը, Ջամալ Մուսիալան, Իսմայիլ Սայբարին, Ալֆոնսո Դեյվիսը և Սերժ Գնաբրին։

«Բավարիայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Դավիդ Կոջո-Էվորան։ Մեկնարկային կազմում է եղել նաև 18-ամյա կիսապաշտպան Բարա Սապոլո Նդիայեն։ Հանդիպմանը հայտավորված էին 16-ամյա Բաստիան Ասոմոն, 18-ամյա Մայկոն Կարդոսոն ու 19-ամյա Թիմ Բինդերը։

«Բավարիան» 23 միավորով երկրորդ տեղում է, «Համբուրգը»` 13 միավորով 13-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026