Այսօր մեկնարկում է Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը

Այսօր մեկնարկում է Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը

09/01/2022 - 14:55

Այսօր` հունվարի 9-ին, Կամերունում կմեկնարկի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 24 հավաքականներ։

Մրցաշարը կանցկացվի մինչև փետրվարի 6-ը, որը կկայանա Կամերունի 5 քաղաքներում` Յուանդեում, Դուալայում, Գարուայում, Բաֆուսայում և Լիմբեում։

Մրցաշարի բացման խաղում Կամերունի հավաքականը կմցրի Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ, իսկ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։

Նշենք, որ 24 հավաքականները բաժանվել են 6 խմբերի, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Խումբ A

  1. Եթովպիա
  2. Կամերուն
  3. Բուրկինա Ֆասո
  4. Կաբո Վերդե

Խումբ B

  1. Մալավի
  2. Սենեգալ
  3. Զիմբաբվե
  4. Գվինեա

Խումբ C

  1. Մարոկկո
  2. Գանա
  3. Գաբոն
  4. Կոմորյան Կղզիներ

Խումբ D

  1. Նիգերիա
  2. Եգիպտոս
  3. Սուդան
  4. Գվինեա-Բիսաու

Խումբ E

  1. Ալժիր
  2. Սիերա Լեոնե
  3. Հասարակածային Գվինեա
  4. Կոտ դ’Իվուար

Խումբ F

  1. Գամբիա
  2. Մավրիտանիա
  3. Թունիս
  4. Մալի

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022