ԱԱ-2026. Բելգիայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Բելգիայի հավաքականի հայտացուցակը 📸
15/05/2026 - 16:14

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սենե Լամենս («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մայք Պենդերս («Ստրասբուրգ», Ֆրանսիա)։

Պաշտպաններ` Տիմոտի Կաստան («Ֆուլհեմ», Անգլիա), Զենո Դեբաստ («Սպորտինգ Լիսաբոն», Պորտուգալիա), Մաքսիմ Դե Կույպեր («Բրայթոն», Անգլիա), Կոնի Դե Վինտեր («Միլան», Իտալիա), Բրենդոն Մեխելե, Յոաքին Սեյս (երկուսն էլ` «Բրյուգե»), Տոմա Մենյե, Նաթան Նգոյ (երկուսն էլ` «Լիլ», Ֆրանսիա), Արթուր Տեատե («Այնտրախտ», Գերմանիա)։

Կիսապաշտպաններ` Կևին դե Բրույնե («Նապոլի», Իտալիա), Ամադու Օնանա, Յուրի Տիլեմանս (երկուսն էլ` «Ասթոն Վիլա», Անգլիա), Նիկոլաս Ռասկին («Ռեյնջերս», Շոտլանդիա), Հանս Վանակեն («Բրյուգե»), Աքսել Վիցել («Ժիրոնա», Իսպանիա)։

Հարձակվողներ` Շառլ Դե Կետելարե («Ատալանտա», Իտալիա), Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Մաթիաս Ֆեռնանդես Պարդո («Լիլ»), Ռոմելու Լուկակու («Նապոլի»), Դոդի Լուկեբակիո («Բենֆիկա», Պորտուգալիա), Դիեգու Մորեյրա («Ստրասբուրգ»), Ալեքսիս Սալեմակերս («Միլան»), Լեանդրո Տրոսար («Արսենալ», Անգլիա)։

«Կարմիր սատանաները» նախքան Մունդիալը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայի, իսկ հունիսի 6-ին` Թունիսի հետ։

Բելգիացիներն ԱԱ-2026-ի G խմբում հունիսի 15-ին կմրցեն Եգիպտոսի, հունիսի 21-ին` Իրանի, իսկ հունիսի 27-ին` Նոր Զելանդիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026