Ֆրանսիական ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ նվաճել է ՉԼ Լիգայի փուլի ուղեգիր 🎥
Ֆրանսիական ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ նվաճել է ՉԼ Լիգայի փուլի ուղեգիր 🎥
09/05/2026 - 12:39

Ֆրանսիայի Լիգա 1-ի 33-րդ տուրում «Լանսը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Նանտին»։

Տանտերերի հաղթական գոլը 79-րդ րոպեին խփել է 16-ամյա կիսապաշտպան Մեզիան Սուարեշը։

Պատանի ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել վայրկյաններ առաջ։ Նա պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ է աչքի ընկել դարպասի գրավմամբ։

«Լանսը» 67 միավորով երկրորդ տեղում է` նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

«Նանտը» 23 մւավորով նախավերջինն է` 17-րդը։ Ակումբն արդեն դուրս է մնացել ուժեղագույնների խմբից ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Լիգա-2-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026