Սպերցյան. «Հնարավոր է` սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
Սպերցյան. «Հնարավոր է` սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25/05/2026 - 13:07

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպեր եզրափակիչում Մոսվայի «Սպարտակից» կրած պարտությունից հետո խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է «Матч ТВ»-ն։

«Խաղից հետո միմյանց միայն աջակցող խոսքեր ենք ասել։ Մենք այն թիմերից ենք, որը միշտ ոսկե մեդալի համար է պայքարում, բայց ոչ միշտ է հնարավոր առաջին տեղը գրավել։ Միգուցե ավելի լավ խաղայինք, եթե հանդիպումը կայանար Կրասնոդարում։

Տեսնենք` մեզնից որևէ մեկի հանդեպ հետաքրքրություն կլինի՞ այլ ակումբներից, թե՞ ոչ։ Ամեն ինչ կարող է պատահել։ Հնարավոր է` սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

25-ամյա կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 42 խաղում խփել է 14 գոլ, կատարել 18 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026