Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի «Կրասնոդարը» պարտվեց սուպեր եզրափակիչում 🎥
Մոսկվայի «Սպարտակը» դարձավ Ռուսաստանի 5-ակի գավաթակիր։
Մրցաշարի սուպեր եզրափակիչում մոսկովյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Կրասնոդարին»։ Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը։
Խուան Կարսեդոյի գլխավորած թիմից հաշիվը 37-րդ րոպեին բացեց Պաբլո Սոլարին։ «Ցլերից» 57-րդ րոպեին աչքի ընկավ Դուգլաս Ավգուստոն` եզրափակելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի զարգացած գեղեցիկ գրոհը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը իրացրեց իր հետխաղյա 11-մետրանոցը։
«Սպարտակը» նախորդ անգամ երկրի գավաթը նվաճել էր 2022 թվականին։ Ակումբը նաև 10 անգամ դարձել է ԽՍՀՄ-ի գավաթակիր։
Այսպիսով, «Կրասնոդարը» մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսի։ Ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում էլ նախավերջին` 29-րդ տուրում պարտվեց (1:2) Մոսկվայի «Դինամոյին» ու առաջատարությունը զիջեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որը հետագայում դարձավ չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էդուարդ Սպերցյան, Խուան Կառլոս Կարսեդո, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Պաբլո Սոլարի, Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ, Սպարտակ