ՊՍԺ-ն լուրջ կորուստով է մոտենում «Բարսայի» դեմ խաղին 📸
ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է փարիզյան գրանդի պաշտոնական կայքը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մի քանի շաբաթ։
24-ամյա լատերալը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հոկտեմբերի 20-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի տնային հանդիպումը։
Մենդեշն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am