Պաշտոնական. «Փյունիկը» 50 հազար եվրոյով ֆուտբոլիստ է ձեռք բերել 🎥
«Փյունիկը» գնել է Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հարձակվող Յասոնաս Պիկիսի տրանսֆերը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Նռնագույնները» կիպրոսցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 50 հազար եվրո։
25-ամյա հարձակվող «Օլիմպիակոսում» հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 49 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml