Պաշտոնական. Երեք ֆուտբոլիստ հեռացան «Ման. Յունայթեդից» 📸
Կազեմիրոն, Ջեյդոն Սանչոն ու Տայրել Մալասիան հեռացել են «Մանչեսթեր Յունայթեդի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Երեք ֆուտբոլիստն էլ մանկունիական գրանդը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում։ Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը։
Նիդերլանդցի պաշտպան Մալասիան «Յունայթեդ» էր տեղափոխվել 2022թ. հուլիսին, որի կազմում մասնակցել է 50 հանդիպման։
Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ակումբում էր 2022թ. օգոստոսից, 160 խաղում խփել է 26 գոլ, կատարել 14 ասիստ։
Անգլիացի վինգեր Սանչոն 2021թ. օգոստոսին էր 85 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» միացել «Կարմիր սատանաներին»։ Նա մանկունիական գրանդում 83 խաղում 12 գոլ ու 6 ասիստ է գրանցել։
26-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հունվարից վարձավճարով հանդես է եկել «Բորուսիայում», «Չելսիում» և «Ասթոն Վիլայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml