Նիկո Պասն իր որոշման մասին հայտնել է «Ռեալին»
Նիկո Պասն իր որոշման մասին հայտնել է «Ռեալին»
16/06/2026 - 16:52

«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում ու չվերադաենալ Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է As-ը։

21-ամյա ֆուտբոլիստը շաբաթներ առաջ մադրիդյան գրանդի հետ քննարկել է իր` ակումբ հավանական վերադարձի տարբերակը, բայց իրավիճակը փոխվել է Ժոզե Մոուրինոյի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։

Պորտուգալացի մասնագետըն արգենտինացի կիսապաշտպանին չի երաշխավորել, որ կանոնավոր տեղ կունենա թիմի մեկնարկային կազմում։

Բացի դա, «Յուրահատուկը» մտադիր է աշխատել ավելի փորձառու խաղացողների, այդ պատճառով «Լոս Բլանկոսը» համաձայնեցրել է «Մանչեսթեր Սիթիից» հեռացած կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի տրանսֆերը։

Պասն ուզում է «Ռեալում» լինել առանցքային խաղացող։ Ստեղծված իրավիճակում նա որոշել է մնալ «Կոմոյում»։ Նա այդ մասին արդեն հայտնել է «Ռեալի» ներկայացուցիչներին։ Նրա որոշմանը խթանել է նաև իտալական ակումբի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` «Կոմոն» ու «Ռեալը» բանակցում են` իրավիճակի լավագույն լուծումը գտնելու համար։

Նիկո Պասը «Կոմո» տեղափոխվելուց առաջ 2016-2024 թվականներին եղել է մադրիդյան գրանդի համակարգում, որի գլխավոր թիմում 8 խաղում 1 գոլ է խփել։

Պասի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը շարունակում է պատկանել «Սերուցքայիններին»։ «Ռեալն» այս ամռանը կարող է ընդամենը 9 միլիոն եվրոյով հետ գնել իր սանի տրանսֆերը, իսկ 2027թ.` 11 միլիոնով։

Պասը «Բիանկոբլուի» կազմում 75 խաղում գրանցել է 19 գոլ ու 17 ասիստ։ Նա Արգենտինայի ազգային հավաքականի հայտացուցակում է և «Ալբիսելեստեի» կազմում կմասնակցի ԱԱ-2026-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026