Մեքսիկան ընդհատել է բացման խաղերում իր անհաջող շարքը 📸
Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ է տարել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում։
«Ացտեկները» ԱԱ-2026-ի բացման խաղում A խմբում 2:0 հաշվով հաղթել են Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։
Մեքսիկացիները Մունդիալի բացման խաղին մասնակցում էին 6-րդ անգամ ու նախորդ դեպքերում գրանցել էին երկու ոչ-ոքի, կրել երեք պարտություն։
«Տրիկոլորը» մասնակցել է նաև աշխարհի 1930, 1950, 1958, 1970 և 2010 թթ. առաջնությունների բացման խաղերին։ Այդ ցուցանիշով Մեքսիկան պատմության մեջ լավագույնն է։
Կարդացե՛ք նաև`
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml