«Ման. Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» սենսացիոն պարտություն կրեց 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Լիդսից»։
Հյուրերից դուբլ գրանցեց Շվեյցարիայի ազգային հավաքականի վինգեր Նոա Օկաֆորը։
«Կարմիր սատանաներից» 69-րդ րոպեին աչքի ընկավ Կազեմիրոն` Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով 8-րդ գոլը։
Մայքլ Կարիկի գլխավորած թիմը 56-րդ րոպեից` Լիսանդրո Մարտինեսի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Հանդիպման հերոսներից էր նաև յորքշիրյան ակումբի դարպասապահ Կառլ Դորլոուն` կատարելով 6 սեյվ։
«Լիդսը» 36 միավորով 15-րդ տեղ բարձրացավ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 55 միավորով 3-րդն է։
Հավելենք, որ «Լիդսը» հյուրընկալվելիս մանկունիական գրանդին հաղթել է 1981թ. փետրվարից ի վեր առաջին անգամ։
«Մանչեսթեր Յունայթեդը» «Լիդսի» դեմ անցկացրած նախորդ 21 տնային խաղերում անպարտելի էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml