ԵԼ. «Ֆրայբուրգը» պատմական հաղթանակ տարավ ու եզրափակիչում է🎥
ԵԼ. «Ֆրայբուրգը» պատմական հաղթանակ տարավ ու եզրափակիչում է🎥
08/05/2026 - 14:02

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» «Եվրոպա Պարկ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Բրագային»։

Դիմակայության առաջին խաղում «Բրագան» առավելության էր հասել 2:1 հաշվով։

Պատասպան մրցավեճում Յուլիան Շուստերի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լուկաս Կուբլերը, գոլ խփեց նաև Յոհան Մանզամբին։ Հյուրերից աչքի ընկավ Պաու Դելգադոն։

Պորտուգալական ակումբը 6-րդ րոպեից` Մարիո Դորժելեսի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Բրագան» բոլոր գոլերը բաց թողեց կարմիր քարտից հետո։

Այսպիսով, «Ֆրայբուրգը» դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026