Բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներն՝ ըստ La Gazetta dello Sport-ի

Բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներն՝ ըստ La Gazetta dello Sport-ի

02/01/2021 - 22:51

Իտալական La Gazzetta dello Sport մարզական օրաթերթը հարցում է անցկացնել՝ պարզելու բոլոր ժամանակենրի լավագույն դարպասապահին։

Հարցմանը մասնակցել են 18 դարպասապահներ աշխարհի 18 երկրներից, որոնց թվում են եղել նաև Մանուել Նոյերը, Ժուլիո Սեզարը և Պետեր Շմեյխելը։

Հաղթող է ճանաչվել «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը․ նրա օգտին քվեարկել է 7 հոգի։ Նրան հաջորդել է ռուս աշխարհահռչակ դարպասապահ Լև Յաշինը (5 ձայն), երրորդը Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Ձոֆն է (2 ձայն)։

Մեկական ձայն են հավաքել Գորդոն Բենքսը, Իկեր Կասիլիասը, Զեպ Մայերը, Լադիսլաո Մազուրկևիչը, Ռոժերիո Սենին, Կլաուդիո Տաֆերալը և Պետեր Շմեյխելը։

«Ջիջին անկրկնելի է։ Նա միշտ ինձ համար օրինակ է եղել թե՛ խաղադաշտում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ շնորհիվ իր բնավորության»,- ասել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով քվեարկել է Բուֆոնի ու Յաշինի օգտին։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023