Բարսեղյանը փայլուն հարվածով խփել է «Սլովանի» չեմպիոնական գոլը 🎥
Բարսեղյանը փայլուն հարվածով խփել է «Սլովանի» չեմպիոնական գոլը 🎥
03/05/2026 - 14:41

Սլովալիայի Նայք լիգայի 30-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Դունայսկա Ստրեդային»։

Տանտերերի հաղթական գոլը 79-րդ րոպեին փայլուն հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

32-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում աչքի ընկավ 9-րդ անգամ։ Նա նաև 6 ասիստ է կատարել։ Բարսեղյանն իր թիմի երկրորդ ամենաարդյունավետ խաղացողն է և զիջում է միայն Անդրաժ Շպորարին։ Սլովենացի հարձակվողը խփել է 12 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։

«Սլովանը» 65 միավորով առաջին տեղում է` առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովելով չեմպիոնությունը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը չեմպիոն է դառնում 8-րդ տարին անընդմեջ։ Ակումբը երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հոբելյանական 25-րդ անգամ։

Նշենք, որ Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոն է դառնում 5-րդ անգամ։ Նա «Սլովանում» հանդես է գալիս 2022թ. հունվարից։

«Դունայսկա Ստրեդան» 55 միավորով երկրորդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026