«Բարսան» քարը քարի վրա չթողեց «Վալենսիային»` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» ստադիոնում 5:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Լամին Յամալը, մեկական գոլ խփեցին Ֆերմին Լոպեսը, Ռաֆինյան ու Պեդրին։
Ֆերմինը նաև երկու ասիստ գրանցեց։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է մեկնարկային բոլոր խաղերում ու 12 միավորով առաջին տեղում է։ «Վալենսիան» 1 միավորով վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml