«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Ման. Սիթին»` նվաճելով Անգլիայի Սուպերգավաթը 🎥
«Արսենալը» պատմության մեջ 18-րդ անգամ դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիր։
Անգլիայի չեմպիոնը տիտղոսային խաղում 3:0 հաշվով հաղթեց գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։
«Զինագործներից» հաշիվն արդեն 25-րդ վայրկյանին բացեց Ռիկարդո Կալաֆյորին։ Միկել Արտետայի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Կայ Հավերցն ու Մարտին Էդեգորը։
Լոնդոնյան գրանդից երկու ասիստ գրանցեց թիմի նորեկ Խրիստոս Ցոլիսը։ Հույն վինգերը վերջերս է 40 միլիոն եվրոյով «Բրյուգեից» տեղափոխվել «Արսենալ»։
«Արսենալը» Սուպերգավաթի տիտղոսների քանակով երկրորդ լավագույն ցուցանիշն ունի։ Ռեկորդակը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը 21 անգամ է նվաճել տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml