ԱԱ-2026. Նիդերլանդների հավաքականը լուրջ կորուստ ունի 📸
«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է Նիդերլանդների հավաքականի մամուլի ծառայությունը։
24-ամյա պաշտպանը չի հասցրել ապաքինվել աճուկի վնասվածքից։ Նա Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղից հետո կլքի ազգային թիմի ճամբարը։
Թիմբերի փոխարեն «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մրցաշարի հայտացուցակում ընդգրկել է «Սանդեռլենդի» պաշտպան Լուտսհարել Գերտրույդան։
Նիդերլանդներ – Ուզբեկստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին Նյու Յորքում, մեկնարկը` ժամը 22:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml