Երկրպագուները կկարաողանան ներկա գնտվել VBet Պրեմիեր լիգայի հանդիպումներին

Երկրպագուները կկարաողանան ներկա գնտվել VBet Պրեմիեր լիգայի հանդիպումներին

10/02/2021 - 12:45

Ինչպես տեղեկացոնւմ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատշոնական կայքը, երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ մարզադաշտերում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները․

«Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

«Նոա»-«Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է «Փյունիկ» մարզադաշտ:

«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-3» մարզադաշտ:

«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափոխվել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, 16-րդ մրցափուլից սկսած, խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում: 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023