VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի արժեքը. Transfermarkt

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի արժեքը. Transfermarkt

01/05/2021 - 14:58

Ինչպես արդեն նշել ենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան եվրոպական դասակարգման թարմացված աղյուսակում 39-րդ տեղում է։ Սա ցածր ցուցանիշ է, որն ունի օբեկտիվ պատճառներ․ դրանցից մեկն այն է, որ մրցակցությունն այստեղ ցածր է, իսկ թիմերը՝ քիչ։

Փոքրիկ ուսումնասիրությամբ փորձեցինք պարզել Հայաստանի բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների ու այնտեղ հանդես եկող ֆուտբոլիստների գները։

Նման տեղեկություն ստանալու օբեկտիվ աղբյուր է համարվում transfermarkt.com կայքը, որտեղից էլ վերցված են տվյալները։

Եվ այսպես, հայկական Պրեմիեր լիգան ընդհանուր առմամբ գնահատվում է 40.370.000 եվրո 10 թիմերի հաշվարկով, որոնցից 1-ի մասին տեղեկություններ ներկայացված չեն։

Ամենաթանկ հայկական ակումբը գործող չեմպիոն ԱրարատժԱրմենիան է՝ 6,5 միլիոն եվրո արժեքով, իսկ ամենաէժանը՝ Գյումրիի Շիրակը՝ 2,95 միլիոն եվրո։

Հայաստանի առաջնությունում հանդես եկող 253 ֆուտբոլիստների մեջ ամենաթանկը գնահատվում է Արարատ-Արմենիայի կենտրոնական Ժունիոր Խուլիոն՝ կես միլիոն եվրո։ Կոլումբացին միանձնյա առաջատար է այս ցուցակում, իսկ հայազգի ֆուտբոլիստներից (Հայաստանի առաջնությունը ներկայացնող) ամենաթանկը գնահատվում է Ալաշկերտի կենտրոնական Տարոն Ոսկանյանը, ով գնահատվում է 300 հազար եվրո և ընդամենը 16-րդն է այս ցուցակում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023