ԱՊԼ -ն լավագույնն է աշխարհում․ UEFA

ԱՊԼ -ն լավագույնն է աշխարհում․ UEFA

01/05/2021 - 11:30

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը, որը ներկայացնում է ազգային առաջնություններն՝ ըստ թիմերի գրանցած արդյունքների։

Մինչև վերջին թարմացումը աղյուսակը գլխավորում էր Իսպասնիան՝ ի դեմս Լա Լիգայի։

Պրեմիեր լիգան առաջ անցավ Մանչեսթեր Յունայթեդի՝ Ռոմայի նկատմամբ գրանցած 6-2 հաշվով հաղթանակից հետո։ Այժմ նույնիսկ անգլիական բոլոր թիմերի պարտություններից և միջազգային ասպարեզում պայքարից  դուրս մնալուց հետո էլ տևական ժամանակ անգլիացիները կմնան առաջատարի դերում։

Իսկ ի՞նչ է տալիս առաջին տեղը․ խոշոր հաշվով ոչինչ։ Առաջինից չորրորդ տեղում գտնվող առաջնությունները եվրոպական ասպարեզում ներկայացնում են հավասար թվով թիմեր։

Վիճակագրությունը ՈՒԵՖԱ-ն սկսել է հաշվի առնել 1980 թվականից, որից հետո 9 տարի առաջատար եղել է Իտալիայի առաջնությունը, իսկ վերջին 8 տարիներին առաջատարն Իսպանիայի առաջնությունն էր։

Հայաստաննն օրինակ, այս ցուցակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը և եվրոպական հարթակում կարող է ներկայանալ 4 թիմով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023