VBet Հայաստանի գավաթ․ Ուրարտուն պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում

VBet Հայաստանի գավաթ․ Ուրարտուն պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում

25/02/2021 - 19:05

VBet Հայաստանի գավաթի շրջանակում կայացավ «Փյունիկ» – «Ուրարտու» դիմակայության պատասխան հանդիպումը։

Կողմերի միջև առաջին խաղը կայացել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 18-ին․ այդ ժամանակ «Ուրարտուն» սեփական հարկի տակ Դմիտրի Գուզի և Ալեքսանդր Դադչենկոյի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեց «Փյունիկին»․ վերջինիս միակ գոլն էլ գրանցվել էր Անտոն Կոբյալկոյի անվան դիմաց։

Պատասխան խաղը մեծամասամբ անցավ «Փյունիկի» առավելությամբ, որի ֆուտբոլիստները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային առավելություն, գնդակին տիրում էին 58%, 6 դիպուկ հարվածով սպառնացին Անատոլի Այվազովին պաշտպանած դարպասին, սակայն ոչ մի կերպ չկարողացան խփել այդքան ցանկալի գոլը։

Կողմերի միջև պատասխան խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Այսպիսով, «Ուրարտուն» պահպանեց առաջին խաղում ձեռք բերած առավելությունը և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում, որտեղ կմրցի «Նոայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023