Transfermarkt-ը թարմացրել է Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների արժեքները

20/12/2023 - 21:47

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները.

  1. Ջոշուա Զիրկզեե («Բոլոնիա») – 13+17 = 30 մլն եվրո
  2. Մաթիաս Սուլե («Ֆրոզինոնե») – 8+17 = 25 մլն
  3. Մարկուս Թյուրամ («Ինտեր») – 40+15 = 55 մլն
  4. Լաուտարո Մարտինես («Ինտեր») – 100+10 = 110 մլն
  5. Բրեմեր («Յուվենտուս») – 40+10 = 50 մլն
  6. Ռադե Դրագուշին («Ջենոա») – 10+10 = 20 մլն
  7. Կենան Յիլդիզ («Յուվենտուս») – 1+9 = 10 մլն
  8. Ռիկարդո Կալաֆիորի («Բոլոնիա») – 5+8 = 13 մլն
  9. Քրիստիան Պուլիշիչ («Միլան») – 25+7 = 32 մլն
  10. Էդերսոն («Ատալանտա») – 20+7 = 27 մլն

Տրանսֆերային արժեքի ամենաշատ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները.

  1. Նիկոլա Ֆաջիոլի («Յուվենտուս») – 35-20 = 15 մլն եվրո
  2. Վիկտոր Օսիմեն («Նապոլի») – 120-10 = 110 մլն
  3. Դուշան Վլահովիչ («Յուվենտուս») – 70-10 = 60 մլն
  4. Դայիչի Կամադա («Լացիո») – 27-7 = 20 մլն
  5. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի») – 85-5 = 80 մլն
  6. Թեո Էրնանդես («Միլան») – 60-5= 55 մլն
  7. Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսա («Նապոլի») – 40-5 = 35 մլն
  8. Ռոմելու Լուկակու («Ռոմա») – 40-5= 35 մլն
  9. Ստանիսլավ Լոբոտկա («Նապելի») – 40-5 = 35 մլն
  10. Պյոտր Զելինսկի («Նապոլի») – 35-5 = 30 մլն

Հերթական թարմացումից հետո Ա սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Լաուտարո Մարտինես («Ինտեր») – 110 մլն եվրո
  2. Վիկտոր Օսիմեն («Նապոլի») – 110 մլն
  3. Ռաֆայել Լեաու («Միլան») – 90 մլն
  4. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի») -80 մլն
  5. Նիկոլո Բարելա («Ինտեր») – 75 մլն
  6. Դուշան Վլահովիչ («Յուվենտուս») – 60 մլն
  7. Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր») – 60 մլն
  8. Մարկուս Թյուրամ («Ինտեր») – 55 մլն
  9. Թեո Էրնանդես («Միլան») – 55 մլն
  10. Բրեմեր («Յուվենտուս») – 50 մլն

Նշենք, որ հերթական թարմացումից հետո «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, ով շարունակում է գնահատվել 6 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023