Տորեսն անցկացրել է  կարիերայի վերջին հանդիպումը

Տորեսն անցկացրել է կարիերայի վերջին հանդիպումը

23/08/2019 - 18:31

Իսպանիացի անվանի հարձակվող Ֆերնանդո Տորեսն անցկացրել է կարիերայի վերջին խաղը:

«Սագան Տոսունը» որտեղ հանդես է գալիս իսպանացի հարձակվողը, 1:6 հաշվով պարտվել է «Վիսել Կոբեին», որտեղ հանդես է գալիս Տորեսի հայենակից Անդրես Ինիեստան:

Տորեսը կարիերան ավարտելու մասին հայտնել էր դեռ հունիսին: Իսպանացի հարձակվողը հայտնի է «Աթլետիկոյի», «Չելսիի» և «Լիվերպուլի» կազմերում անցկացրած իր ելույթներով:

«Աթլետիկոյի» կազմում նա դուրս է եկել ՉԼ-ի եզրափակիչ և հաղթել է Եվրոպայի լիգան, իսկ «Չելսիի» հետ՝ հաղթել է ՉԼ-ն և ԵԼ-ն, ինչպես նաև Անգլիայի գավաթը: Իսպանիայի հավաքականի կազմում Տորեսը անցկացրել է 110 հանդիպում և խփել 38 գոլ: Ազգային հավաքականի հետ նա 2 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունը և մեկ անգամ Աշխարհի առաջնությունը:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023