«Փյունիկը» և «Ալաշկերտն» իմացան իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Հայաստանի բրոնզե մեդալակիր «Փյունիկը» մրցաշարի այդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Մարսաշլոկի», իսկ «Ալաշկերտը»` ղազախական «Ելիմայի» դեմ։ Դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 16-ին։ Կարդացե՛ք նաև Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբներից «Փյունիկի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները։ «Փյունիկ» «Ալաշկերտ» Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 16-ին, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Կարդացե՛ք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Փյունիկը» գնել է Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հարձակվող Յասոնաս Պիկիսի տրանսֆերը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Նռնագույնները» կիպրոսցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 50 հազար եվրո։ 25-ամյա հարձակվող «Օլիմպիակոսում» հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 49 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոն։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չեմպիոնությունն ամրագրեց «Նոայի»` 13-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկի» հետ գոլազուրկ ոչ-ոքի գրանցելուց հետո։ «Արարատ-Արմենիան» վերջին տուրից առաջ 57 միավորով առաջին տեղում է, «Նոան»` 53 միավորով երկրորդ, «Փյունիկը»` 52 միավորով երրորդ։ Երևանյան ակումբը չեմպիոն էր դարձել նաև 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում։ «Արարատ-Արմենիան» […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերի» կազմում դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճել է կարիերայի 28-րդ տիտղոսը։ 37-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթի, մեկ անգամ` գավաթի տիտղոսները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Դոնեցկի «Շախտյորի» կազմում երեքական անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ` Սուպերգավաթակիր։ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկու […]
Ավելին
«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Գործող գավաթակիրը մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում դրամատիկ ոչ-ոքի (2:2) կորզեց «Փյունիկից»։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց Մարին Յակոլիշը։ Տանտերերից 31-րդ րոպեին աչքի էր ընկել Արամ Խամոյանը։ «Նռնագույնների» գոլերը խփեցին Ալեքսանդր Միլկովիչն ու […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Նոայի» դեմ։ Առաջին խաղակեսի ավելացրած 6-րդ րոպեին հեռահար, հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց հյուրերի կիսապաշտպան Կառլեն Հովաննիսյանը, որն առաջ մղեց «Փյունիկին»` հաշիվը դարձնելով 2:1։ Դիմակայության հաշիվն այժմ 3 3 է։ Առաջին մրցավեճում գործող գավաթակիր «Նոան» մրցակցին պարտության էր մատնել 2:1 հաշվով։ Հիշեցնենք, որ 20-ամյա […]
Ավելին
«Փյունիկի» նախկին մամուլի խոսնակ Լիանա Մկրտչյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականի` Թուրքիայի թիմի դեմ խաղում գրանցած ոչ-ոքիին (1:1)։ «Երբ հետևում ես Մ19 հավաքականի խաղին, հասկանում ես՝ հայկական ֆուտբոլն ապագա ունի։ Նույնիսկ առանց հաղթանակի, այս տղաների խաղը հույս է ներշնչում։ Նայում եմ Թուրքիայի դեմ խաղի […]
Ավելին
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները։ Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Մոմո Յանսանեի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։ Գվինեացի հարձակվողը «Փյունիկին» վերջերս է միացել ու 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ «Արարատ-Արմենիան» Չարենցավանում դրամատիկ ոչ-ոքի է գրանցել «Վանի» հետ։ «Վանին» 26-րդ րոպեին առաջ մղեց Պետրոս Ավետիսյանը` գրավելով […]
Ավելին
Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։ Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։ 33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական […]
Ավելին
1 2 3 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026