«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովահաննես Հարությունյանը, ամենայն հանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են համաձայնության, որի դիմաց «Սոչին» «Փյունիկին» վճարելու է 160 հազար եվրո։ 24-ամյա ֆոտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. […]
Ավելին
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ֆուտբոլին մոտ կանգնած ինսայդեր Իվան Կարպովը, 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչին»։ Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում։ Նշենք, որ Հարությունյանն արտասահմանյան ակումբներից հանդես է եկել Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբի կազմում` անցկացնելով 7 հանդիպում։ Հավելենք, որ ընթացիկ […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 22-ին, հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արաս Օզբիլիսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Օզբիլիսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նաև, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, որի հերթական ընտրությունները կայանալու են 2023 թ. դեկտեմբերի 23-ին։ Նշենք, որ Օզբիլիսը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Այաքսի» (1998-2012 թթ.), «Կուբանի» […]
Ավելին
Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նոային»։ «Նռնագույնների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հովհաննեդ Հարությունյանը, ով 59-րդ րոպեին դաշտից կենտրոնից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Sportball24-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստի վաճառքից «նռնագույններն» ստանալու են 150 հազար եվրո, որը «Կլուժը» վճարելու է մաս-մաս։ Հաղորդվում է, որ «Կլուժը» պատրաստ չի եղել միանգամից վճարել այդ գումարը, սակայն երկար բանակցություններից հետո երևանյան ակումբը համաձայնել է մի քանի մասով վճարման տարբերակին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունն, ակումբի հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Գործարքի կայացումը հաստատել է նաև «Կլուժի» պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» հաղթել էր 3:0 հաշվով։ Ցավոք, պատասխան խաղում նույնպես «նռնագույնները» ոչինչ չկարողացան առաջարկել նորվեգական ակումբին և կրկին պարտվեցին 0:3 հաշվով։ Կիետիլ Կնուդսենի թիմի գոլերը խփեցին Ամալ Պելեգրինոն, Պատրիկ Բերգն ու […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Բուդյո Գլիմտը» հաղթել է 3:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության ուղիղ եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:3 հաշվով։ «Բուդյո Գլիմտի» գոլերը խփեցին Ալբերտ Գրյոնբեկը, Ֆարիս Մումբանիան ու Ամալ Պելեգրինոն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 2 3 4 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023