Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիդեդին»։ Բասկյան ակումբից 32-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Միկել Օյարսաբալը։ «Բլաուգրանան» պատասխան գոլը խփեց միայն 70-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։ Այդուհանդերձ, հաջորդ իսկ գրոհին` 71-րդ րոպեին, Գոնսալո Գեդեշը կրկին առաջ մղեց բասկյան ակումբին։ Պորտուգալացի ֆուտբոլիստի խփած գոլը հետագայում հաղթական դարձավ Պելեգրինո Մատարացոյի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Նեգրեյրային»։ Բասկյան ակումբից 54-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Զախարյանը։ Հայ ֆուտբոլիստը նախորդ գոլը խփել էր այս տարվա փետրվարի 25-ին` Իսպանիայի Լա լիգայում գրավելով «Լեգանեսի» դարպասը։ Հատկանշական է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այդ խաղից ի վեր առաջին անգամ ընդգրկվել էր […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Բասկյան ակումբին առաջ մղեց 31-րդ րոպեին Ալվարո Օդրիոսոլան, «բլաուգրանայից» 43-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ժյուլ Կունդեն, իսկ 59-րդ րոպեին Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Ի դեպ, հաղթական ասիստը կատարեց վնասվապքից ապաքինված Լամին Յամալը, որը վայրկյաններ առաջ […]
Ավելին
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը. Դարպասապահներ – Վոյցեխ Շյեսնի, Դիեգո Կոչեն, Էդեր Ալեր։ Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Անդերաս Քրիստենսեն, Ժերար Մարտին, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Խոֆրե Տոռենտս։ Կիսապաշտպաններ – Պեդրի, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բեռնալ, Դրո Ֆեռնանդես։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ «Արքայական» ակումբից 12-րդ րոպեին հաշիվը բացփց Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից 32-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Դին Հաուսենը։ Մադրիդյան գրանդը նույնիսկ 10 ֆուտբոլիստով 44-րդ րոպեին Արդա Գյուլերի ջանքերով կրկնապատկեց իր առավելությունը։ Քանակական առավելություն ունեցող բասկյան ակումբը երկրորդ խաղակեսում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ «Ռոխիբլանկոսը» շանս չտվեց Սան Սեբաստիանից ժամանած բասկյան ակումբին` ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոսը մադրիդյան գրանդի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթն էր, որը խփեց իր թիմի բոլոր գոլերը` գրանցելով պոկեր։ Ընդ որում, նորվեգացի ֆուտբոլիստն աչքի ընկավ միայն առաջին խաղակեսում։ Նա հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը գրանցեց Իսպանիայի Լա լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը, հայտնում է Mister Chip-ը։ Նորվեգացի հարձակվողը «Ռեալ Սոսիեդադի» դեմ 35-րդ տուրի խաղում մրցակցի դարպասը երեք անգամ գրավել է հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե 46 վայրկյան անց։ 29-ամյա Սյորլոթի առաջին ու երրորդ գոլերի միջև եղել է 3 րոպե 57 րոպե վայրկյան։ Նախորդ ռեկորդը […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կտեղափոխվի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Զինագործները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել բասկյան ակումբի հետ։ Լոնդոնյան գրանդը Սուբիմենդիի տրանսֆերը կգնի 60 միլիոն եվրոյով. այդքան է կիսապաշտպանի ու «Սոսիեդադի» միջև գործող պայմանագրում սահամանված հրաժարագինը։ Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսիեդադի» սան է, որի կամզում 232 […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերը» Խաբի Ալոնսոյին փոխարինելու երեք թեկնածու է դիտարկում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Թեկնածուների թվում են Էրիկ Տեն Հագը, Իմանոլ Ալգուասիլը («Ռեալ Սոսիեդադ») և Սեսկ Ֆաբրեգասը («Կոմո»)։ Աղբյուրի համաձայն` Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Բայերը» և կստանձնի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգն էլ X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Ալոնսոյին փոխարինելու […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է. «Անիմաստ է սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Նրա վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին մի քանի խաղի համար ակումբի մարզչական շտաբը ռիսկի չի դիմի։ Այժմ նա ապաքինվում է ըստ ծրագրի և ֆիզիկական վարժություններ կատարում»,- գործակալի խոսքը մեջբերում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026