Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ Դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին երկրորդ խաղակեսում. «ջալոռոսիից» աչքի ընկան Բրայան Քրիստանտեն, Էվան Ն’Դիկան ու Նիկոլո Պիսիլին։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 50 միավորով ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղում։ Մոտակա հետապնդոնղներ «Յուվենտուսն» ունի 46, «Կոմոն» ու «Ատալանտան»` 45-ական միավոր։ «Կրեմոնզենեն», որն Ա […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց «Կոմոյին»։ «Բիանկոբլուի» հաղթական գոլերը խփեցին Մերգին Վոյվոդան ու Մաքսենս Կակերեն։ «Բիանկոներին» բոլոր մրցաշարերում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Թուրինյան գրանդը 46 միավորով 5-րդն է, «Կոմոն»` 45 միավորով 6-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Գալաթասարայը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։ Ստամբուլը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Նոա Լանգը, մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Սարան, Դավինսոն Սանչեսն ու Սաշա Բույը։ «Բիանկոներիից» երկու գոլ խփեց Տյոն Կոպմեյներսը։ Թուրինյան գրանդն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:1 հաշվով, բայց երկրորդում թուրքական թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Միկելե […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Յուվենտուսը» Ստամբուլում հյուրընկալվելիս կմրցի «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետեյալ մեկնարկայի կազմերով.
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից»։ «Ներաձուրին» 17-րդ րոպեին` Անդրեա Կամբիասոյի ինքնագոլից հետո, բացեց հաշիվը։ Իտալացի պաշտպանը 26-րդ րոպեին ուղղեց իր սխալն ու գրավեց արդեն մրցակցի դարպասը` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, թուրինյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից […]
Ավելին
Սերբիայի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Դուշան Իլիչը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ապագայի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Կարծում եմ` նա մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բարսելոնա»»,- ասել է Իլիչը։ Վլահովիչը 2022թ. հունվարից հանդես է գալիս «Յուվենտուսում», 162 խաղում խփել է 64 գոլ, կատարել 16 ասիստ։ Նրա ու թուրինյան գրանդի միջև գործող […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Լացիոյի» հետ։ Հռոմեական ակումբը` Պեդրոյի ու Գուստավ Իսակսենի գոլերից հետո, 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էր տանում։ Այդուհանդերձ, «բիանկոներին», որը հանդիպման ամբողջ ընթացքում հսկայական առավելություն ուներ, կարողացավ փրկել խաղը։ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմից նախ` 59-րդ րոպեին աչքի ընկավ Վեսթ Մաքենին, ապա` ավելացրած 6-րդ […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատալանտան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ Բերգամոն ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Ջանլուկա Սկամական, Կամալդին Սուլեմանան ու Մարիո Պաշալիչը։ Այսպիսով,Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Լացիո» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ռահիմ Սթերլինգը շուտով կարող է նոր ակումբ ունենալ, հաստատում է Daily Mail-ը։ Անվանի վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Յուվենտուսն» ու «Նապոլին»։ Անգլիացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձը նվազեցնել երեք անգամ։ Որոշ տվյալներով` նա «Չելսիում» վաստակում էր տարեկան 7 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ լոնդոնյան գրանդն օրեր առաջ է խղզել պայմանագիրը 31-ամյա եզրայինի հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Ալ Ահլիի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Tuttosport-ը։ Կոտդիվուարցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ «Բիանկոներին» 29-ամյա խաղացողին 3 տարվա պայմանագիր է առաջարկել։ Թուրինյան գրանդը պատրաստ է Կեսիեին վճարել տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ստեղծված իրավիճակում սաուդյան ակումբն ուզում է երկու տարով երկարաձգել պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ։ Կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի 2026թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026