Իտալիայի գավաթի շրջանակում կայացավ «Ինտեր» – «Յուվենտուս» կիսաեզրափակչի դիմակայության առաջին հանդիպումը։ Առաջին խաղակեսում իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ 9-րդ րոպեին միլանյան ակումբի ֆուտբոլիստները նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Նիկոլո Բարելայի՝ հարձակման աջ եզրից կատարած փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։ Հանուն արդարության՝ նշենք, որ արգենտինացի հարձակվողի հարվածից հետո «Յունվետուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը անհաջող գործեց՝ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը։ «Ինտերը» կիսաեզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի հարձակվողական կիսապաշտպան Քրիստիան էրիկսենի մասին։ «Ռեգբիում կա խաղացող, ով դուրս է գալիս խաղադաշտ պահեստայինների նստարանից (ժպտում է)։ Մենք հույս ունենեք, որ Քրիստիանը կարող է օգնել մեզ տարբեր իրավիճակներում։ Նա կարող է դառնալ «Ինտերի» լրացուցիչ զենքը, սակայն նա չի կարողանա դուրս գալ խաղադաշտ՝ միայն տուգանային հարվածներ իրացնելու համար»,- […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Սպեցիային» և կարողացավ 4։2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչ փուլում։ Հանդիպման մեկնարկային րոպեներից Ջենարո Գատուզոյի սաները խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին և արդեն 5-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց նեապոլցիների սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին։ Ոգևորված ձեռքբերածով՝ […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը խախտել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային նորմերը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Ռոնալդուն իր ընկերուհու հետ մեկնել է լեռնադահուկային առողջարանային կենտրոն, որը գտնվում է համաճարակային նարնջագույն գոտում։ Նրանք մեկնել էին՝ Ջորջինայի 27-ամյակը տոնելու նպատակով։ Հաղորդվում է որ զույգը մնացել է հյուրանոցում, որ պետք է փակ լիներ։ […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ուժերը չափեց Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի դեմ և առանց լուրջ դիմադրության հանդիպելով՝ ապահովեց իր մասնակցությունը կիսաեզրափակչում։ Անդրեա Պիռլոյի սաները մրցակցին ջախջախեցին 4։0 հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկային րոպեներին, ինչպես և սպասվում էր, «բյանկոներիները» խաղի ղեկը վերցրին իրենց ձեռքը, որն էլ շուտով երևաց գոլերի տեսքով։ Առաջին խաղակեսի 14-րդ […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հերթական դիմակայության շրջանակում «Ատալանտան» Բերգամոյում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է արտահայտել Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտության մասին (1:2): «Ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպման երկրորդ խաղակեսում երկրորդ դեղին քարտը ստացավ՝ մրցակցի գրոհը կասեցնելու համար և հեռացվեց խաղադաշտից։ Առաջին դեղինը 39-ամյա ֆուտբոլիստը ստացել էր դեռևս առաջին խաղակեսում՝ Ռոմելու Լուկակուի հետ ընդհարման համար։ «Զլատանը ներողություն խնդրեց․ այդպես վարվում […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Ինտերը» գերդրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթեց «Միլանին»՝ դառնալով կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։ «Ներաձուրիները» հաղթական գնդակը խփեցին միայն հանդիպման 90+8-րդ րոպեին։ «Կապտասևերը» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, ով էլ վարպետորեն գնդակն ուղարկեց «Միլանի» դարպասը՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում տեղի է ունենում հերթական միլանյան դերբին, որի շրջանակում մրցում են «Ինտերն» ու «Միլանը»։ Առաջին խաղակեսի վերջնամասում ինչ-որ բան չկիսեցին երկու թիմերի առաջատարներ Ռոմելու Լուկակուն և Զլատան Իբրահիմովիչը։ Կողմերը բախվեցին միմյանց, ինչի հետևանքով զգուշացվեցին դեղին քարտով։ Բարեբախտաբար, բախումն այդքանով ավարտվեց։ Հավելենք, որ 31-րդ րոպեին «Միլանին» առաջ մղեց հենց Իբրահիմովիչը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
1 6 7 8 9 10 12

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023