Իտալիայի գավաթ. Յուվենտուսը ջախջախեց Սամպդորիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Իտալիայի գավաթ. Յուվենտուսը ջախջախեց Սամպդորիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

19/01/2022 - 01:56

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Յուվենտուսը» «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։

Թուրինյան ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Մասիմիլիանո Ալեգրիի սաները մրցակցին ջախջախեցին 4:1 հաշվով։

«Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Խուան Կուադրադոն, Դանիելե Ռուգանին, Պաուլո Դիբալան ու Ալվարո Մորատան, իսկ «Սամպդորիայի» գոլն իր անվան դիմաց գրանցեց Անդրեա Կոնտին։

Այսպիսով, «Յուվենտուսը» պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում և մրցաշարի այդ փուլում կմրցի «Սասուոլո» – «Կալյարի» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023