«Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», հաստատում է Mundo Deportivo-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական գրանդը համալրելու գլխավոր թեկնածուներից է։ «Բլաուգրանան» նրան դիտարկում է հարձակման գիծն ամրապնդելու համար։ 24-ամյա հարձակվողը տեղյակ է, որ «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն արդեն մի քանի շաբաթ է բանակցում է իր գործակալի հետ։ Հավանական գործարքը, մեծ հավանականությամբ, կարժենա մոտ 100 միլիոն […]
Ավելին
«Բարսելոնան» ու ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է կատալոնական գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ «Բլաուգրանան» գերմանացի մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 116 խաղում տարել է 88 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, երկուական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն ու երկրի Սուպերգավաթակիր, մեկ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն գարշապարի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի։ As-ի տվյալներով` Լոպեսի ապաքինունը կտևի 2 ամիս։ Նա վնասծաքի պատճառով Իսպանիայի ազգային հավաքականի կազմում չի մասնակցի ԱԱ-2026-ին։ Իսպանացի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 13 գոլ, կատարել 17 ասիստ։ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Բետիսին»։ «Բլաուգրանայից» փայլել է Ռաֆինիան` գրանցելով դուբլ։ Բրազիլացի վինգերը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին գոլերն է խփել։ Նա նախորդ անգամ աչքի էր ընկել մարտի 18-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) երկու անգամ գրավելով «Նյուքասլի» դարպասը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից աչքի […]
Ավելին
Ռոբերտ Լևանդովսկին կհեռանա «Բարսելոնայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը։ Լեհ հարձակվողը կատալոնական գրանդը լքի ազատ գործակալի կարգավիճակում։ 37-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 191 խաղում խփել է 119 գոլ, կատարել 24 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Ալավեսին»։ Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց Իբրահիմ Դիաբատը։ «Բլաուգրանան» 91 միավորով առաջին տեղում է։ Կատալոնական գրանդը նախորդ տուրում է ապահովել չեմպիոնությունը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը պարտության պատճառով զրկվեց մրցաշրջանը 100 միավորով ավարտելու հնարավորությունից։ «Ալավեսը» 40 միավորով բարձրացավ 15-րդ տեղ` լքելով վտանգավոր գոտին։ Հ․Գ․ […]
Ավելին
19 ակումբ նվաճել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարին արդեն որակավորվել են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բետիսը» (բոլորը` Իսպանիա), «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» (բոլորը` Անգլիա), «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը» (բոլորը` Գերմանիա), ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը» (երկուսն էլ` Նիդերլանդներ), ՊՍԺ-ն, «Լանսը» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Պորտուն» (Պորտուգալիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), «Գալաթասարայը» (Թուրքիա) և […]
Ավելին
Ամռանը Մադրիդի «Ատլետիկոյի» տրանսֆերային քաղաքականությունը կախված է ակումբի հարձակվող Խուլիան Ալվարեսի ապագայից, հաստատում է Cadena SER-ը։ «Ռոխիբլանկոսի» բազմաթիվ ներկայացուցիչներ կարծում են, որ արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից։ Մադրիդյան գրանդում տեղյակ են, որ 26-ամյա հարձակվողի գործակալները բանակցել են «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Արսենալի» հետ։ Մադրիդյան գրանդն Ալվարեսի տեղափոխության վերաբերյալ դեռ որևէ առաջարկ չի ստացել։ «Ատլետիկոն» իր […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն, դառնալով Իսպանիայի չեմպիոն, տպավորիչ ռեկորդ է գրանցել, հայտնում է Marca-ն։ Պորտուգալացին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը եվրոպական թոփ-5 առաջնություններից 4-ի չեմպիոն է դարձել։ 31-ամյա պաշտպանը նախկինում «Յուվենտուսում» դարձել էր Իտալիայի, «Մանչեսթեր Սիթիում»` Անգլիայի, իսկ «Բավարիայում»` Գերմանիայի չեմպիոն։ Ֆուտբոլիստը թոփ-5 առաջնություններից չի հաղթել միայն Ֆրանսիայի Լիգա 1-ը։ Կանսելուն 2014թ. «Բենֆիկայի» կազմում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» հերթական «Էլ Կլասիկոյում» 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Խաղի հաշիվը 9-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով բացեց Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի վինգերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղում խփել է 8 գոլ, կատարել 7 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026