Արգենտինայի ազգային հավաքականը տարվա վերջին ընկերական խաղում Կորդոբայում 7:0 հաշվով ջախջախեց Կոստա Ռիկայի թիմին։ «Ալբիսելեստեից» դուբլ գրանցեցին Նիկո Պասը, Խուլիան Ալվարեսն ու Ֆրանկո Մաստանտուոնոն, մեկ գոլ էլ խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Աշխարհի գործող փոխչեմպիոնն ու Կոստա Ռիկան հաջորդ հանդիպումները կանցկացնեն 2027թ. մարտին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Լուկա Մոդրիչը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրի հանդիպմանը (2:1) և կրկնել Լիոնել Մեսիի տպավորիչ ցուցանիշը։ Մոդրիչը խորվաթների կազմում անցկացրել է 208-րդ հանդիպումը, ինչը հավաքականների մակարդակով պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Մեսին Արգենտինայի հավաքականում նույնպես դաշտ է դուրս եկել 208 անգամ։ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» ստադիոնում 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց Ուրուգվայի թիմից։ Դիեգո Ֆոռլանի գլխավորած թիմից գոլ խփեց Մաքսիմիլանո Արաուխոն, իսկ «Ալբիսելեստեի» պաշտպան Լեոնարդո Բալերդին գրավեց սեփական դարպասը։ Աշխարհի գործող փոխչեմպիոնից աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը։ Սա Արգենտինայի հավաքականի առաջին հանդիպումն էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի միջազգային կարիերան ավարտելուց հետո։ Արգենտինան ևս […]
Ավելին
Մեքսիկայի առաջնության Ապերտուրայի 15-րդ տուրում «Մոնտերեյը» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (3:3) է գրանցել «Տիխուանայի» հետ։ Տանտերերից 57-րդ րոպեին շրջադարձ հարվածով անզուգական գոլ է խփել Լուկաս Օկամպոսը` հաշիվը դարձնելով 3:2։ Արգենտինացի վինգերն ընթացիկ առաջնությունում աչքի է ընկել 7-րդ անգամ։ 32-ամյա ֆուտբոլիստն առվել հայտնի է «Սևիլիայում» հանդես գալու ժամանակահատվածից, որի կազմում 208 խաղում խփել է 44 գոլ, […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Մարսելի» դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 2 միլիոն եվրո։ Փորձառու դարպասապահը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգսստոսից։ Նա 73 խաղից 14-ում դարպասն անառիկ է պահել։ Ռուլին 2015թ. […]
Ավելին
Մրցավար Ժոաու Պինեյրուն բացատրել է, թե ինչու է Բրիլ Էմբոլոյին կարմիր քարտ ցույց տվել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի Արգենտինա – Շվեյցարիա (3:1) խաղում, հայտնում է Canal 11-ը։ «Այդ դրվագում մրցավարական անձնակազմի բոլոր անդամները կարծեցին, թե արգենտինացի ֆուտբոլիստը դեղին քարտի արժանի խախտում թույլ տվեց։ VAR-ն անմիջապես արձագանքեց և հայտնեց, որ խախտում չի եղել, իսկ մյուս ֆուտբոլիստը սիմուլյացիայի […]
Ավելին
Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածով ԱԱ-2030-ի ֆավորիտներին։ Ֆավորիտների ցանկը կազմել են 19 լրագրողներ։ Նրանք պետք է առանձնացնեին 15 հավաքականի։ Աշխարհի 2030թ. առաջնությունը տեղի կունենա Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Մրցաշարի մեկական հանդիպում էլ կընդունեն Արգենտինան, Ուրուգվայը և Պարագվայը` Մունդիալի հիմնադրման 100-ամյակի պատվին։ Հիշեցնենք, որ վերջերս կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի կրած պարտության (0:1) մասին, հայտնում է Ole-ն։ «Խելագարվել կարելի է այն ամենից, ինչ լսում եմ։ Իսպանիան ուժեղ էր Արգենտինայից` տանելով արժանի հաղթանակ։ Կարծում եմ` հիանալի աշխարհի առաջնություն անցկացրինք։ Ամենը, ինչ մենք կարող ենք անել այժմ, վայելելն է այն, թե ինչ աշխատանք ենք կատարել։ Տպավորիչ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն ԱԱ-2026-ի եզրափակիչում ավելի շատ սեյվ է կատարել, քան Ունայի Սիմոնն (Իսպանիա) ամբողջ մրցաշարի ընթացքում, հայտնում է Opta-ն։ «Ալբիսելեստեի» դարպասապահն իսպանացիների դեմ խաղում կատարել էր 11 սեյվ։ Իսպանիայի հավաքականի դարպասապահն էլ ամբողջ մրցաշարում միայն 10 անգամ է փրկել իր թիմին` բաց թողնելով ընդամենը 1 գոլ։ Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ի եզրափակիչում Իսպանիան […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հուլիսի 20-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 1995,88 միավորով բարձրացել է առաջին տեղ` նախորդ թարմացման համեմատ դիրքը բարելավելով մեկ տեղով։ Նախորդ առաջատար Արգենտինան 1970,37 միավորով այժմ երկրորդն է։ Ֆրանսիան (1948,97) և Անգլիան (1922,83) պահպանել են դիրքը` զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։ Լավագույն տասնյակում մի քանի փոփոխություն […]
Ավելին
1 2 3 … 37

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026