«Չելսիում» կորոնավիրուսի նոր ալիք է վրա հասել։ Ինչպես տեղեկացնում է Dail Mail-ը, ակումբը հաստատել է, որ մի շարք ֆուտբոլիստներ Covd-19-ի դրական թեստ են հանձնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնամեկուսացել են պաշտպան Ֆիկայո Թոմորին, կիսապաշտպաններ Մեյսոն Մաունթը Քրիստիան Պուլիշիչը, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամը, ովքեր միասին հանգստանում էին Հունաստանի Միկոնոս կղզում։ Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում առաջին հանդիպումն […]
Ավելին
Պրեմիեր լիգան շարունակում է ամփոփոլ 2019/20 մրցաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում 21-ամյա եզրայինն առաջ է անցել Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), Մեյսոն Գրինվուդից, Անտոնի Մարսիալից, Մարկուս Ռեշֆորդից (բոլորը՝ «ՄՅՈՒ»), Դին Հենդերսոնից («Շեֆիլդ Յունայթեդ»), ինչպես նաև «Չելսիի» երկու երիտասարդ ֆուտբոլիստներից՝ Քրիստիան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հրապարակել է նաև 2019/20 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների կոչման հավակնորդները։ Հավակնորդների թվում են հայտնվել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, «Աստոն Վիլլայի» վինգեր Ջեք Գրիլիշը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդը, Անտոնի Մարսիալը և Մեյսոն Գրինվուդը, «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը, ինչպես նաև «Չելսիի» ֆուտբոլիստներ Քրիստիան Պուլիշիչը և Մեյսոն Մաունթը։ Հավելենք, որ […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2019/20 խաղարկության, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արսենալն» ու «Չելսին»։ «Չելսիի» ֆուտբոլիստները բավականին արագ բացեցին խաղի հաշիվը։ 5-րդ րոպեին «կապույտների» բազմաքայլ գրոհի արդյունքում Մեյսոն Մաունթը ձախ եզրից ճեղքեց մրցակցի տուգանային հրապարակ, գնդակը փոխանցեց Օլիվիե Ժիրուին, վերջինս էլ այն հասցրեց Քրիստիան Պուլիշիչին, ով հիանալի կողմնորոշվեց, շրջանցեց Կիրան […]
Ավելին
2020 թվականն ամեն առումով յուրահատուկ է ստացվում։ Տարեսկզբին մարդիկ ապրում էին բնականոն առօրյայով, ֆուտբոլիստները հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից, սակայն եկավ մարտ ամիսը և ամեն ինչ խառնվեց իրար։ Վրա հասավ չարաբաստիկ կորոնավիրուսը, մարդկային կյանքը դադարեց նախկին ձևով ընթանալ՝ խաթարելով ողջ մարդկության կյանքը։ Սույն թվականի մարտից սկսած ֆուտբոլային կյանքն անորոշ ժամանակով կանգ առավ։ Մարտ-ապրիլ ամիսներին […]
Ավելին
Մոտենում է ավարտին անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Հուլիսի 22-ին ավարտվեց նախավերջին՝ 37-րդ տուրը։ Տուրի վերջին և կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին չեմպիոնական տիտղոսը վաղուց նվաճած «Լիվերպուլը» և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Չելսին»: Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց․ կողմերը միասին վերցրած մեզ 8 գոլ նվիրեցին։ Հանդիպման 43-րդ րոպեի դրությամբ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները հաղթում էին 3։0 հաշվով․ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցեցին «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Խաղի մեծ մասի ընթացքում երկու կողմերն էլ ունեին աչքի ընկնելու հիանալի պահեր, սակայն «ազնվականներն» այսօր ավելի լավ տեսք ունեին՝ գրոհելով ավելի վտանգավոր և սուր։ Խաղի 36-րդ րոպեին «Չելսիին» առաջ մղեց Քրիստիան Պուլիշիչը, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, «քաղաքաբնակները» տուգանային հարվածի իրավունք […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023