ԱԱ որակավորման փուլ. ԱՄՆ-ն ու Մեքսիկան հաղթանակներ տոնեցին🎥

ԱԱ որակավորման փուլ. ԱՄՆ-ն ու Մեքսիկան հաղթանակներ տոնեցին🎥

03/02/2022 - 13:44

Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը Մինեսոտայի «Ալիանց Ֆիլդ» մարզադաշտում մրցեց Հոնդուրասի ընտրանու դեմ։

Տանտերերը որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին, ինչի արդյունքում Գրեգ Բերալթերի սաները հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

Ամերիկացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Վեսթոն Մաքենին, Վոլքեր Ցիմերմանն ու Քրիստիան Պուլիշիչը։

Հատկանշական է, որ ԱՄՆ հավաքականն իր բոլոր գոլերը խփեց ստանդարտ իրավիճակների խաղարկումից հետո։

Մեքսիկայի հավաքականն էլ սեփական հարկի տակ մրցեց իր անմիջական մրցակցի` Պանամայի ընտրանու դեմ։

Մեքսիկացիները, ճիշտ է, հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն բախվեցին լուրջ դիմադրության ու միայն 80-րդ րոպեին կարողաղան խփել խաղի միակ ու հաղթական գնդակը, որն իր ակտիվում գրանցեց Ռաուլ Խիմենեսը, ով դիպուկ իրացեց 11-մետրանոց հարվածը։

Այսպիսով, Մեքսիկան հաղթեց 1:0 հաշվով։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրի շրջանակում կայացել է ևս 2 հանդիպում.

Սալվադոր 0:2 Կանադա

Ճամայկա 0:1 Կոստա Ռիկա

Այս գոտու մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Կանադա – 25 միավոր
  2. ԱՄՆ – 21 միավոր
  3. Մեքիսկա – 21 միավոր
  4. Պանամա – 17 միավոր
  5. Կոտա Ռիկա – 16 միավոր
  6. Սալվադոր – 9 միավոր
  7. Ճամայկա – 7 միավոր
  8. Հոնդուրաս – 3 միավոր

Հավելենք, որ այս ընտրական գոտու ավարտին մնացել է 3 տուր, իսկ հաջորդ հանդիպումները կկայանան մարտի 25-ին։

Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության «ուղիղ» ուղեգիր նվաճում են լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնեկու հնարավորություն է ստանում, որի շրջանակում մրցելու է Օվկեանիայի գոտու որակավորման փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023